13.06.2025
Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
prev Նախորդ նորություն

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Երևանի և Իտալիայի քաղաքների միջև բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան և կընդլայնվեն:

Ի հերթին դեսպան Դի Ռիզոն հայ-իտալական հարաբերությունների համատեքստում կարևորել է հատկապես երկու երկրների քաղաքների միջև պատմականորեն ձևավորված ամուր և բազմաբնույթ կապերի շարունակական ամրապնդումը, մասնավորապես, փոխայցերի միջոցով փորձի փոխանակումը քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում:

Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հաջողություն է մաղթել Իտալիայի հավաքականին՝ Եվրո-2020-ի ֆուտբոլային դաշտերում:


 

Ինքնակամ կառուցված որևէ կառույց չի օրինականացվելու, ապամոնտաժվելո՞ւ է. քննարկում ԱԺ-ում
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը