Արմեն Չարչյանը վիրահատվել է
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը վիրահատվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենտների վիճակի ուսումնասիրություն։
Վարդևանյանը հույս է հայտնել, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի «որոշակի սահմաններ»:
VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի18-ին հրապարակվել էր ձայնագրություն, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։
Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։
Ձայնագրության տարածումից հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մասնակցելը հարկադրելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ):