27.09.2026
Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում և Մատաղիսի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Վոլոդինը շնորհավորել է Միրզոյանին ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը:


ԱԺ-ից հայտնում են, որ Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:


Կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:


 

Արմեն Չարչյանը վիրահատվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան