23.11.2024
ՀՀ-ը ու ՌԴ-ը միավորում են օդային դարպասները. ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ
prev Նախորդ նորություն

Վրաստանն ընտրությունների նախաշեմին. ՆԱՏՕ-ական ուղենիշն ենթարկվում է վերանայման

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծվում է կուսակցություն, որը ձեռնոց է նետում Վրացական երազանքին: Կուսակցությունը ստեղծում է Թամազ Մեչիաուրին՝Վրացական երազանք կուսակցության նախկին անդամն ու խորհրդարանի ֆինանսա-վարկային հանձնաժողովի ղեկավարը: Նա իրեն թույլ է տվել քննադատության ենթարկել կուսակցության գլխավոր ուղենիշը, նրա միակողմանի դիրքորոշումը դեպի Արևմուտք համարելով սխալ՝Վրաստանի ազգային շահերը վտանգող:

Ինչպես ասված է EADaily հրապարակման մեջ, նոր կուսակցության ստեղծումը չի ավելացնում նրա շանսերը տեղ զբաղեցնել խորհրդարանում: Այդ անձնավորության համար սկզբունքները, իր հայրենքին ծառայելն ավելին արժեն, քան սեփական բարեկեցությունը: Իր կուսակցություն՝«Թամազ Մեչիաուրի՝Միացյալ Վրաստանի համար» է հրավիրել հայտնի մարդկանց, ովքեր ունեն հարուստ քաղաքական փորձ: Նրանց թվում է հայտնի լրագրողուհի Լալի Մորոշկինան: Նա աշխատել է Սահակաշվիլու կառավաությունում, հետագայում աշխատել է Բիձինա Իվանիշվիլիի թիմում: Մորոշկինան մեծ աղմուկ հանած «Я, президент и чемпион мира» գրքի հեղինակն է, որտեղ մեծ քննադատության է ենթարկվում նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Մեչիաուրիի կուսակցություն են պատրաստվում անդամագրվել նաև սփյուռքի հարցերով պետական նախարարի նախկին տեղակալ Սանդրո Բրեգաձեին, 2004թ.-ի ոստիկանների կողմից սպանված Ամիրան Ռոբակիձեի մայր՝Իյա Մետրեվելին: Մետրեվելին բազմից հայտարարել է, որ սահակաշվիլյան ոստիկանությունը գնդակահարել է անզեն պատանուն՝նրա մահը բացատրելով ոստիկանությանը դիմադրելու փաստով:Մայրը փորձում է հասնել արդարության՝ չնայած իր հասցեին բազմաթիվ սպառնալիքների: Մեչիաուրիի դեմ քաղաքական հակառակորդները փորձում են կիրառել ամենաուժեղ զենքը՝մեղադրելով նրանց ռուսամետության մեջ: Սակայն Մեչիաուրին բազմաթիվ անգամ հայտարարել է, որ նա ունի միան մեկ դիրորոշում՝ վրացամետ: Հասարակության աչքերի առջև են այն գործողությունները, որ Արևմուտքն իրականացրել է Ուկրաինայում՝ Վիկտորիա Նուլանդի թխվածքաբլիթների դիմաց վճարելով Մայդանով, Ղրիմով, Դոնբասով, քանդված տնտեսությամբ և հազարավոր զոհերով:

Արդեն մի քանի տասնամյակ է Վրաստանը չի կարողանում անդամակցել ՆԱՏՕ-ին: Մնում է հուսալ, որ Մեչիաուրիի կուսակցությանը կհաջողվի ազդել իշխող քաղաքական էլիտայի գիտակցության վրա:Նոր կուսակցությունը դժվար թե կարողանա ունենալ լայն ֆինանսավորում, ազատ մուտք դեպի ԶԼՄ-ները և այլն: Այդ քաղաքական ուժի գլխավոր խաղաքարտը՝առողջ բանականությունն է: