23.11.2024
Խիդաշելին ընդդեմ Հանտինգտոնի. Ինչպե՞ս է Վրաստանը դառնում կամուրջ պանթուրքիզմի համար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ը ու ՌԴ-ը միավորում են օդային դարպասները. ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ

ՀՀ խորհրդարանը քննարկում է հայ-ռուսական համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը կովկասյան հավաքական անվտանգային տարածաշրջանում: Նախորդ ուրբաթ այդ փաստաթուղթը քննարկվում էր ԱԺ մասնագիտական հանձնաժողովի կողմից և ըստ քննարկումներին, միավորված ՀՕՊ համակարգն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ՝հիմնականում ընդդիմադիր պատգամավորներից:

Նրանց խոսքով, Ղարաբաղում քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը հայկական կողմի դեմ կիրառել է ՌԴ-ից առաքված զենքերը: «Հետևաբար, ՌԴ-ը չի կարող համարվել ՀՀ անվտանգության երաշխավորը և ՌԴ-ի հետ նմանատիպ համաձայնագրերը ստեղծում են միայն մեր անվտանգության ապահովման պատրանք, իրականում լուծելով այլ, ՀՀ հետ կապ չունեցող հարցեր»,- նշում են միաձայն փաստաթղթին դեմ արտահայտվողները:

Նրանք հղում են անոմ այդ համաձայնագրի վեցերորդ կետին, ըստ որի Կովկասյան անվտանգային տարածաշրջանում տարածաշրջանային միասնական ՀՕՊ համակարգի համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդա-տիեզերական ուժերի հրամանատարը: Ինչպես նշում են ընդդիմախոսները այդ դրույթը զրկում է ՀՀ-ին ինքնիշխանության վերջին տարրերից և զինված ուժերի կարևորագույն կոմպոնենտներից մեկը՝ՀՕՊ-ը հանձնում է ՌԴ-ին:

Պետք է նշել, որ Միասնական ՀՕՊ համակարգի մասին եզրակացություններ են անում մարդիկ, ովքեր հեռու են ռազմական ոլորտից և թեմատիկայից: Դրա հետևանքով հնչում են ոչ թե պրոֆեսիոնալ այլ շատ քաղաքականացված և էմոցիոնալ եզրակացություններ: Ուստի, VERELQ-ը փորձեց պարզել հայաստանցի ու ռուսաստանցի ռազմական փորձագետների կարծիքները:

«Պետք է հասկանալ, որ կորդինացիա բառը ոչ մի կապ չունի սուվերենության կորստի հհետ:Ինքնիշխանության կորստի մասին են խոսում մարդիկ, ովքեր ծանոթ չեն միջազգային փաստաթղթերին:Համակարգը բնույթը կայանում է նրանում, որ օրինակ, ռուսաստանյան ռադիոլոկացիոն կայանների տվյալները փոխանցվեց ՀՀ-ում գտնվող միասնական հրամանատարական կետին», - նշեց մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով, համակարգը թույլ է տալիս հայկական կողմից մշտապես հետևել ամբողջ տարածաշրջանի օդային օրավիճակին՝սկսած կասպյան ավազանից վերջացրա Թուրքիայով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի օդը փակող ՀՕՊ համակարգերը՝սկսած ռադարներից վերջացրած С-300 համակարգերով խորհդային կամ ռուսական արդադրության են, միասնական անվտանգային հովանոցի ստեղծումը այն համակարգերի սինխրոնացման միջոցով բավականին լուծելի խնդիր է:

Հարությունյանը հիշեցրեց, որ ԱՊՀ ՀՕՊ միասնական կոմիտեն միշտ էլ գլխավորել է ՀՕՊ հրամատարը, իսկ այժմ ՌԴ-ի օդա-տիեզերական ուժերը և ոչ ոքի մտքով չի անցել խոսել ինքնիշխանության կորստի մասին: «Կրկնվեմ, խոսքը գնում է միայն կորդինացիայի մասին, քանի որ մեր դեպքում օդային թիրախների ոչնչացման մասին որոշումն ընդունում է միայն հայկական կողմը», - նշել է Հարությունյանը:

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Միասնական համակարգը կուժեղացնի ՀՀ-ի ՀՕՊ համակարգը, քանի որ հայկական կողմին թույլ է տալիս մուտք ունենալ ռուսական տվյալներին և նորագույն ռուսական մշակումներին:

«Նոր համակարգը միայն կուժեղացնի ՀՀ-ի օդային սահմանները ՌԴ-ի հնարավորություններին հաշվին: Այն թույլ կտա ՀՀ-ին ապահովել իր անվտանգությունը Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ագրեսիայի դեպքում:Երկու պետություններն էլ առավելություն ունեն ՀՀ-ի նկատմամբ օդուժում, հատկապես Թուրքիան: Այդ առավելության չեզոքացման համար էլ ստեղծվում է միասնական համակարգը», - ասաց նա:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա ըստ նրա, եթե ապրիլին Բաքուն անմիջապես օդային հարձակում իրականացներ ՀՀ-ի դեմ, ապա ՌԴ-ը անպայման կխոցեր ինքնաթիռը կամ ուղղաթիռը, քանի որ պատավորություններ ունի ՀՀ-ի նկատմամբ: «Եթե մենք խոսում ենք Ստեփանակերտին հարված հասցնելու մասին, ապա պարզ չէ արդյոք, որ նմանատիպ պլաններ Բաքուն ունի նաև ՀՀ-ի նկատմամբԼ Ելնելով դրանից ՌԴ-ը երաշխավորում է հանրապետության անվտանգությունը, այս պարագայում նրա օդային սահմանների անձեռնմխելիությունը», - հավելեց մեր զրուցակիցը: