23.11.2024
«Վիեննայի գործարքը». կկրակե՞ն դիպուկահարները. հայացքներ Երևանից ու Բաքվից
prev Նախորդ նորություն

Խիդաշելին ընդդեմ Հանտինգտոնի. Ինչպե՞ս է Վրաստանը դառնում կամուրջ պանթուրքիզմի համար

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ ադրբեջանական Գաբալա քաղաքում մասնակցել է եռակողմ հանդիպմանը: Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, երեք երկրների պաշտպանության նախարարները ընդգծել են եռակողմ համագործակցության կարևորությունը:

Խիդաշելին բարձր է գնահատել այդ միջոցառման քաղաքական և պրակտիկ նշանակությունը, փոխանցում է EADaily:

Գաբալայում վրացական կողմը մասնակիցներին առաջարկել է մասնակցել այն նախագծերին, որոնք Վրաստանում իրականացվում են ՆԱՏՕ-ի օգնությամբ: Ըստ նրա, խոսքը եռակողմ զորավարժությունների մասին է և հաջորդ տարի Վրաստանը ցանկություն է հայտնել ընդունել դրանք: Վրաստանը նաև առաջարկել է օգտվել ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի (JTEC) և ՆԱՏՕ-ի դպրոցի ծառայություններից: Հասկանալի է, որ այդ առաջարկությունն ուղղված էր Ադրբեջանին, քանի որ Թուրքիան վաղուց ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է: Իսկ Ադրբեջանը, որը պաշտոնապես չեզոքություն է հայտարարել, տեղի էլիտայի լուռ համաձայնությամբ աստիճանաբար դուրս է գալիս ՆԱՏՕ-ական ուղեծիր:

Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ զորավարժությունների անցկացման մասին:

Թուրքիայի այսօրվա ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ունի պանթուրքիստական և Օսմանյան կայսրությունը վերականգնելու երազանքներ, ցանկանում է ամբողջությամբ իր կողմ գրավել կրտսեր եղբայր Ադբեջանին:

Հարց է ծագում, ի՞նչ օգուտներ կարող է բերել այդ գործողությունները ոչ թե անձամբ Խիդաշելիի ընտանիքին, այլ Վրաստանին ու նրա ժողովրդին: Նա մեծ հարված է հասցրել հայտնի գիտնական, Պրիստոնյան համալսարանի պրոֆեսոր Սեմուել Հանտինգտոնի թեորային: Նա իր հայտնի տեսությունը ձևակերպել էր այնպես, որ ապագա միջազգային հակամարտությունները տեղի են ունենալու քաղաքակրթական ջրբաժանների գծերով: Նրա տրամաբանությամբ, Վրաստանը պետք է լիներ մի միության մեջ ՌԴ-ի ու ՀՀ-ի հետ, այլ ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի:

Վրաստանի պաշտպանության նախարարի շատ ընդդիմախոսների աչքերում Խիդաշելիի այդ ուղենիշը հակաբնական է և վտանգավոր երկրի համար: