24.11.2024
Պայքար ապօրինի հարստացման դեմ, թե՞ հարուստ պաշտոնյաներին ճնշելու քաղաքական լծակ
prev Նախորդ նորություն

ԱԺ փոխնախագահ. Նժդեհը որևէ կապ չի ունեցել ֆաշիզմի ու նացիզմի հետ

Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, այդ պատճառով է իր արձանը տեղադրվել Երևանի կենտրոնում: Նժդեհը որևէ կապ չի ունեցել ֆաշիզմի ու նացիզմի հետ: Այս մասին VERELQ հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնայան ներկայացուցիչ Մարիյա Զախարովայի երեկվա հայտարարությանը:

Հիշեցնենք, Զախարովան ճեպազրույցում ասել էր, որ Ռուսաստանին հասկանալի չէ, թե ինչու է Նժդեհի արձանը տեղադրվել Երևանում և նշել, որ բոլորը շատ լավ գիտեն ՌԴ դիրքորոշումը ֆաշիզմի, նացիզմի և նեոնացիզմի դրսևորումերի վերածնման մասով: Այս հայտարարությունը հայ հասարակության շրջանում ընկալվեց ոչ միանշանակ:

«Գարեգին Նժդեհը ազգային հերոս է, ինչպես Ալեքսանդր Նևսկին կամ մարշալ Կուտուզովը Ռուսասըանի համար: Նժդեհն ամբողւ կյանը նվիրել է Հայաստանի ազատությանը»,- ասաց Շարմազանովը:

Վերջինս նաև ընդգծեց, որ Նժդեհը հայ ժողովրդի հայրենասեր զավակն է և բոլոր տեսակի շահարկումներն այս հարցի շուրջ անընդունելի են: