27.04.2024
Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան. փորձագետը՝ կողմերի գործողությունների տրամաբանության մասին
prev Նախորդ նորություն

Բաքուն ձգտում է նպաստել ՀՀ-ՌԴ հարաբերություններում լարվածության աճին. փորձագետ

Ամենակարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի քաղաքականության ու գործողությունների տրամաբանությունը լավագույնս արտացոլվում է այդ երկրի քարոզչամեքենայի՝ հատուկ հայկական և ռուսական լսարանների համար անընդհատ տարածվող նյութերի բովանդակությունում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ այդմ, նշում է նա, Բաքուն ձգտում է.

"1. Ամեն կերպ նպաստել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեղարկմանը՝ դրանով իսկ ավելի խորացնելով ներքաղաքական ճգնաժամը, ներհասարակական պառակտումն ու հասնելով վերջնանպատակին՝ ներքին զինված հակամարտության իրավական կարգավիճակին, այսինքն՝ Հայաստանի մասնատմանը։

2. Խորացնել հայ հասարակության շրջանում վստահությունն առ Ռուսաստան և ՀԱՊԿ՝ ռազմական ագրեսիվ գործողություններին զուգահեռ՝ նաև քարոզելով Հայաստանի անվտանգության միջավայրի «զրոյական» արդյունավետության մասին։

3. Նպաստել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածության աճին, որը կարող է հանգեցնել «Բաքվի ձեռամբ Երևանին պատժելու» արդեն հայտնի հասցեական գործողությունների տրամաբանությանը։

4. Ցույց տալ հայ հասարակությանը, բայց հատկապես Ռուսաստանին, թե «հնարավոր ընտրությունների» պարագայում Հայաստանում ձևավորվելիք որևէ իշխանություն գնալու է արտաքին և անվտանգային համակարգի փոփոխության կտրուկ քայլերի՝ դեպի Արևմուտք։

Թշնամական ծրագրերի լիակատար ձախողման համար անհրաժեշտ են համահայկական համակարգային մոտեցումներ",- գրել է նա։


 


 

Տղերքն էլ չկան, երկիրն էլ կորցնում ենք
Հաջորդ նորություն next