3.04.2026
Սերժ Սարգսյանը քննարկել է ապօրինի միգրացիայի խնդիրը Բորդյուժաի և Ռոմոդանովսկու հետ
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Աշխատանքային այցով փետրվարի 5-ին Մյունխենում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում:

Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է:

Փետրվարի 5-ին՝ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղը: Գնադակոծության հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ, ով մահացու վիրավորում է ստացել իր տան բակում և տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոցից:

«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը։

Էդվարդ Նալբանդյանը նաև վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին Կրակովում հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ժամանակ նրանք «լուրջ մտահոգություն էին հայտնել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի»։
ԵՏՄ. ընդհանուր աշխատաշուկա միգրացիոն խնդիրներով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար