24.11.2024
Եթե հայ գերիները չվերադարձվեն, դրանք կփոխանակվեն գերիների հետ. Անդրանիկ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հրատապ համախմբվել ու փորձել փոխել վարչապետի պաշտոնակատարին. Վազգեն Մանուկյանի կոչը

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով քաղաքական բոլոր ուժերին հրատապ համախմբվել ու փորձել փոխել վարչապետի պաշտոնակատարին.


«Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա չկա նաև իրական համագործակցություն, օգնություն, հարգանք և ներքին զարգացում: Այժմ Հայաստանն այդ վիճակում է՝ ունենալով թուլամորթ, տգետ, դավաճան իշխանություն: Այսօրվա 6 հայ զինծառայողների գերեվարումը ևս դրա վառ ապացույցներից մեկն է:


Մինչ այս մենք, մեր բոլոր ներքին պայքարներով, զարգացումներով, դժգոհություններով ու խնդիրներով հանդերձ, համարվում էինք «տղամարդ» պետություն՝ վստահ, որ մեր անվտանգությունը կասկածի տակ չէ: Եվ հենց այդ բաղադրիչի շնորհիվ կարողանում էինք օգտվել նաև այլ պետությունների հարգանքից ու օժանդակությունից:


Այս պայմաններում ամենաանհասկանալին Զինված ուժերի ղեկավարության պահվածքն է, որը խայտառակում ու ոչնչացնում է մեր բանակի ու պետության հեղինակությունը: Կա մի պարզ կանոն. նա, ով անընդհատ հետ է նահանջում՝ խուսափելով ընդհարումից, ստանում է մեծ պատերազմ՝ ավելի անբարենպաստ վիճակում:


Ստեղծված պայմաններում.


ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը: Վախենալով այսօր պատասխանատվություն վերցնել երկրի պաշտպանության հարցում՝ վաղը կրելու եք ավելի մեծ պատասխանատվություն պետության և ժողովրդի առջև՝ այս կարևոր պահին պատասխանատվություն չստանձնելու համար:

Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ հայտարարել, որ իշխանության գալուց հետո չեղյալ են համարվելու Փաշինյանի ու Ալիևի բոլոր գրավոր, բանավոր, հայտնի ու գաղտնի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են մեր անվտանգությանն ու տարածքներին՝ համարելով դրանք անօրինական:

Առաջարկում եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր ուժերը հրատապ համախմբվեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտոնակատարին, ինչը կապահովի.

Փաշինյանի անօրինական պայմանավորվածությունների չեղարկումը՝ զրկելով Ադրբեջանին իր ագրեսիան այդ պայմանավորվածություններով ու խոստումներով արդարացնելուց,


հունիսի 20-ին քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացումը",- ասված է հայտարարության մեջ: