Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բացօթյա աշխատանքային տոնավաճառի
Երևանի քաղաքապետարանը մայիսի 27-ին, ժամը 12։00-ից 17։00-ը, հրավիրում է երիտասարդներին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ մասնակցելու բացօթյա աշխատանքային տոնավաճառի:
Միջոցառումը բացառիկ հարթակ է երիտասարդ մասնագետների, նորավարտ երիտասարդներ և աշխատանք փնտրող բոլոր անձանց համար` ընդլայնելու մասնագիտական կապերն ու ծանոթանալու աշխատաշուկայում առկա հնարավորություններին:
Աշխատանքային տոնավաճառին կմասնակցի շուրջ 2000 երիտասարդ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, շուրջ 50 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի խնդիրներով զբաղվող փորձագետներ:
Տոնավաճառին կմասնակցեն ՀՀ խոշորագույն գործատուները, որոնք կօգնեն կոտրել այն կարծրատիպը, որ աշխատաշուկայում երիտասարդների համար բացակայում են որակյալ աշխատանքային հնարավորությունները։
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել +37498170895 հեռախոսահամարով: