24.11.2024
Նոր անուն ավիաշուկայում. FlyOne Armenia-ն ամռանը կիրականացնի իր առաջին թռիչքը
prev Նախորդ նորություն

Մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Իր խոսքում նախկին նախագահը նշել է, որ բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, սակայն  այսօր ոլորտում ունենք անկում, և հայտնի չէ, թե ում պետք է դիմել։  

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ իր կառավարման տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 11 տոկոս էր։ «Ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն և արտադրանքի իրացում։ Եթե այս հարցերի լուծումը չկա, անկում է լինելու»,- ասաց երկրորդ նախագահը։

Նա նշել է, որ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, պետք է աշխատի պրոֆեսիոնալ խումբ, պետք է սուբսիդավորում լինի, երաշխավորվի արտադրանքի իրացումը։


«Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։ Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ ձախողվելու է։ Ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան»,- ֆերմերներին խոստացել է Ռոբերտ Քոչարյանը։