24.11.2024
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բացօթյա աշխատանքային տոնավաճառի
prev Նախորդ նորություն

"Մեր տունը Հայաստանն է" ընտրացուցակը կգլխավորի Տիգրան Ուրիխանյանը

ԿԸՀ գրանցման է ներկայացվում "Մեր տունը Հայաստանն է" միասնական նախընտրական ցուցակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Ալյանս" կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

"Հիմք ընդունելով ոչ "հին, ոչ ներկա", ոչ սև, ոչ սպիտակ" չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, "Մեր տունը Հայաստանն է" կուսակցությունը, "Ալյանս" կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական ` "Մեր տունը Հայաստանն է" ցուցակով։


Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան "Ալյանս"-ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը",- գրել է նա: