5.04.2026
ՌԴ-ն հանդես է գալիս Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպման օգտին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պատրաստ է աշխատել Եվրասիական ինտեգրումը հանրահռչակելու ուղղությամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների տարածման ուղղությամբ աշխատելու Երեւանի պատրաստակամության մասին: Այս մասին նա ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։


«ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ցույց տվեց իր պահանջվածությունը։ Այս տեսանկյունից ևս մեկ անգամ վերահաստատում ենք պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը և նպատակաուղղված ու հետևողական աշխատանք տանել Եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների հանրահռչակման, միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ», - ասել է Փաշինյանը:


Իր խոսքում ՀՀ վարչապետը կարևորել է համաշխարհային առևտրում ԵԱՏՄ և նրա անդամների շահերն ապահովող իրավական բազայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:


Փաշինյանը նաև նշել է, որ հայկական կողմը կարևորում է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: «Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային պայմանագրի շրջանակներում համաձայնեցվեն ոչ միայն Միության գազի ընդհանուր շուկայում գնանշումների և սակագների ձևավորման մոտեցումները, այլև սահմանվեն ներքին սպառման համար երրորդ երկրներից գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա»,-նկատել է նա:


ՀՀ կառավարության ղեկավարն իր խոսքում կարևորել է փոխադարձ առևտրում խոչընդոտների և սահմանափակումների բացահայտման և վերացման ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը: Եվ հավելել է, որ համաձայնեցված արտաքին առևտրային քաղաքականության իրականացման համար միասնական մոտեցումների ձևավորումը, որը համապատասխանում է յուրաքանչյուր անդամ պետության և ամբողջ ԵԱՏՄ-ի շահերին, առանցքային տարրերն են Եվրասիական տնտեսական ինտեգրման ապահովման գործում։

Անհրաժեշտ է ընդլայնել ԵԱՏՄ-ի համագործակցությունն ազատ առևտրի մասին համաձայնագրերով. Պուտին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար