5.04.2026
Փաշինյանը առանց կրակոց հանձնեց բանակի կողմից արյունով պահված մոտ 200 քառակուսի կմ տարածքը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հանդես է գալիս Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպման օգտին

Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպման օգտին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նրա խոսքով, Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և պատմական ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում: Մասնավորապես, հիշեցրեց նա, դրան անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան մայիսյան աշխատանքային այցերի ընթացքում.


«Մենք սատարում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպմանը և աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով», - ասաց նա:


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 13-ին համանախագահների կողմից ընդունված հայտարարությունում ասվում է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը այն հարցերից մեկն է, որը լրացուցիչ ջանքեր է պահանջում Ադրբեջանից և Հայաստանից»:


 

ՀՀ-ն պատրաստ է աշխատել Եվրասիական ինտեգրումը հանրահռչակելու ուղղությամբ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար