8.06.2025
Պետդեպը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել ՀՀ COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով
prev Նախորդ նորություն

Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինաշխատանքները

«ՖԵՐԶԻՏ» շինարարական կազմակերպության կողմից ԱՀ Մարտունի քաղաքում սկսվել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները:


Շինարարական կազմակերպության տնօրեն Արթուր Խաչատրյանն ասել է, որ գործընթացը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ, հայտնում է «Արցախպրես»-ը:




Նրա խոսքով՝ Մարտունու հին հիվանդանոցի տեղում կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող 4 հինգհարկանի նոր շենք՝ 116 բնակարաններով:




«Շենքերը կունենան նկուղային հարկեր: Կկառուցենք նաև խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը: Շինարարությանը զուգահեռ՝ մարտունեցիների համար կվերանորոգենք նաև Մարտունու հին լողավազանը(պլյաժ): Նորակառույց շենքերի բնակարանները շահառուներին կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով»,- ավելացրել է Ա. Խաչատրյանը:


Սահմանազատում սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից. ԱԽ քարտուղար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին