18.04.2025
Մեզանից պահանջելու են սահմանների դեմարկացիա անել և ճանաչել դրանք. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցները դրսևորում են լկտի պահվածք. Կարմիր Շուկայի բնակիչները դիմել է խաղաղապահներին

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչները երեկ՝ մայիսի 18-ին, ադրբեջանցիների ոչ պատշաճ պահվածքի համար դիմել են գյուղի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին: Այս մասին ասել է Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, հայտնում է «Արցախպրես»-ը:


Նրա խոսքով՝ շաբաթական երեք անգամ թշնամու ավտոշարասյունն անցնում է գյուղի տարածքով՝ այդ ընթացքում դրսևորելով լկտի պահվածք։


«Երեկ էլ, ինչպես միշտ, ադրբեջանցի վարորդները, գերազանցելով արագությունը , վազանց են կատարել՝ խուճապային տրամադրություն ու վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով նույն ճանապարհով երթևեկող հայ վարորդների շրջանում: Նրանք նաև տարբեր արհամարհական ժեստեր են անում և հեռախոսներով լուսանկարում, ինչն անթույլատրելի է համարվում:


Այս ամենի մասին մենք տեղեկացրել ենք ռուս խաղաղապահներին, որպեսզի ավելի ուշադիր ու խիստ լինեն այդ երևույթները վերացնելու համար: Խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները լսել և ընդունել են մեր մտահոգությունները և խոստացել, որ հարցերին լուծում կտան»,- մասնավորապես ասել է Աթայանը:


 


 

Պետդեպը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել ՀՀ COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար