Գիտնականները ստեղծել են Covid-19-ի վիրահատական բուժման համար աշխարհում առաջին դեղամիջոցը
Մի խումբ ավստրալացի և ամերիկացի գիտնականներ ստեղծել են Covid-19-ի բուժման` աշխարհում առաջին աշխատող թերապիան՝ լիպիդային նանոմասնիկներից բաղկացած պրեպարատի (պատրաստուկ) թիրախում կորոնավիրուսի ՌՆԹ-ն է։
Կորոնավիրուսով վարակված կենդանի մկների օգտագործմամբ գիտափորձը 99.9% արդյունվետություն է գրանցել։ Այն չի պահանջում պատվաստանյութի կիրառում և բուժում է արդեն հիվանդ օրգանիզմը։
Գիտնականներն այդ ուղղությամբ աշխատել են 2020-ի ապրիլից։ Հիմքում հատուկ նանոմասնիկներն են՝ պատված սինթետիկ ճարպային պատյանով։ Այդպիսի պատյաններy չեն գործակցում օրգանիզմի հեղուկների և բջիջների հետ։ Դրանք հուսալիորեն կրում են արհեստական ստեղծված գեները՝ կորոնավիրուսի ՌՆԹ-ն կոտրող «պատչը», գրում է TJournal-ը։
Նանոմասնիկները հեշտությամբ անցնում են բջիջների պատյանների միջով, այդ թվում՝ թոքերի բջիջների։ Վիրուսին բախվելիս՝ լիպիդային պատյանը ներարկում է գենետիկ «պատչը» և շարքից հանում այն՝ կորոնավիրուսն այլևս չի կարող ներթափանցել թոքերի բջիջներ և բազմանալ։ Դրա «մնացորդները» հեշտությամբ դուրս են մղվում բջիջներից։
Եթե մարդկանց շրջանում փորձարկումները նույնպես հաջող անցնեն, 2023-ից թերապին կսկսեն կիրառել կորոնավիրուսով հիվանդների համար։
Գիտնականները հուսով են, որ իրենց ստեղծած թերապիան մահացությունը կորոնավիրուսից կզրոյացնի։