23.11.2024
Հաջորդ տարի կունենանք գնաճ, որը կհամապատասխանի մեր նպատակադրմանը. ԿԲ նախագահ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Մայիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։


«Նախարարի տեղակալն արժևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։


Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։