24.11.2024
Տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցն Արցախի անվտանգությունն է. Արցախի ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Պուտինը ստացե՞լ է Փաշինյանի՝ ռազմական օգնության մասին նամակը. մեկնաբանում Է Կրեմլը

Կրեմլում պատասխանել են ռազմական օգնության վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակի մասին հարցին։


Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը լիցքաթափելու համար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմնակից է եռակողմ պայմանավորվածությունների անայլընտրանք կատարմանը։


Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին՝ խնդրելով օգնություն, այդ թվում՝ ռազմական, քանի որ Սյունիքի մարզը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։


«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են։ Մենք նաեւ մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ։ Նախագահը համոզված կողմնակից է եռակողմ պայմանավորվածությունների կատարման այլընտրանքի բացակայությանը։ Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու եւ իրավիճակը շտկելու համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։


Հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը ստացել է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել: