Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Նամակում ասված է.
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ պետական գործունեության հարուստ փորձը, Ձեզ բնորոշ քաղաքական կամքը և եռանդը կշարունակեն ներդրում ունենալ Ղազախստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ղազախստանյան հարաբերությունների ներուժի իրացմանը:
Մշտապես ջերմությամբ եմ հիշում մեր շփումը և ակնկալում եմ առաջիկայում ողջունել Ձեզ Հայաստանում` համաձայն առկա պայմանավորվածության:
Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»: