10.12.2024
Հայաստանում ձգտում են կանխել փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժը. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի 50 հազար դեղաչափ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ: Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։


AstraZeneca-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:


Մինչ այս Հայաստան էր ներմուծվել 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել էին «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: