20.04.2025
Արմեն Գրիգորյանն առաջարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստ անցկացնել
prev Նախորդ նորություն

Տեր-Պետրոսյանի խոսքն իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր

Լեւոն Տեր-Պետրոսյանը թերեւս ամենամեծ ավանդն ունի արդի քաղաքական դերակատարների` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ձեւավորման գործում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ ամսից ավելի է՝ բոլոր հարցազրույցներում նշում եմ, որ մեզ պետք է ազգային նոր օրակարգ եւ ոչ թե քննարկում անցյալի մասին։ Սոկրատեսը փոփոխության մասին ասում էր` ցանկանում ես փոփոխություն՝ նորը ստեղծիր, այլ ոչ թե պայքարիր անցյալի հետ։


Լեւոն Տեր-Պետրոսյանը թերեւս ամենամեծ ավանդն ունի արդի քաղաքական դերակատարների` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ձեւավորման գործում։ Երեկվա Տեր-Պետրոսյանի խոսքը միայն անցյալի, իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր։ Ցավում եմ»։



 

Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար