24.11.2024
Տեր-Պետրոսյանի խոսքն իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր
prev Նախորդ նորություն

Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։


Yerevan.Today-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, ում դիմել էինք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մայիսի 16-ի ելույթում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ձևակերպումներին անդրադառնալու խնդրանքով։


Նա նաև նշել է, որ Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։ «Մյուս կողմից էլ, նա հոգեբանորեն չի կարողանում զսպել իրեն ու չպաշտպանել իր հոգեզավակին՝ նրա գործած արհավիրքը վերագրելով վերջին 23 տարիներին»,- ասել է Բագրատ Միկոյանը:


«Հավելյալ մեկնաբանությունների կարիք չենք տեսնում. առաջին նախագահի շարժառիթները ավելի քան պարզ են։ Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին»,- ասաց Բագրատ Միկոյանը:


Ավելի վաղ, ՀԱԿ-ի համագորմարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ երեք նախագահների դաշինքի առաջարկի նպատակն էր խափանել Փաշինյանի վերարտադրությունը և բացառել Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին: