23.11.2024
Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին
prev Նախորդ նորություն

ԱԺ արտահերթ նիստը Սյունիքում իրավիճակի վերաբերյալ կարող է տեղի ունենալ փակ ռեժիմով

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությանը՝ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։


Նրա խոսքով՝ իր գլխավորած խմբակցության անդամներն արդեն ստորագրել են արտահերթ նիստ հրավիրելու հայտի տակ։ Նա նշել է, որ գործող կարգավորումները թույլ չեն տալիս արտահերթ նիստ կազմակերպել օպերատիվ կերպով։ «Միայն ստորագրահավաքը բավարար չէ։ Պետք է տեղի ունենա ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, և եթե խորհուրդը հավանություն տա, ապա նիստը տեղի կունենա», - հայտարարեց պատգամավորը։


Մարուքյանն ընդգծել է, որ արտահերթ նիստի արդյունքում նախատեսվում է ընդունել ադրբեջանական կողմի հերթական ագրեսիան դատապարտող հայտարարություն:


Բայց այս նիստը նաև առիթ է քննարկելու իրավիճակը, լսելու Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ լիազորված պաշտոնատար անձանց պարզաբանումները։ «Խորհրդարանը չի կարող անմասն մնալ նման ճգնաժամային իրավիճակների առաջացումից», - հայտարարել է ընդդիմադիրը՝ չբացառելով փակ արտահերթ նիստ անցկացնելու հնարավորությունը: