Չենք պատրաստվում որևէ մետր նրանց թողնել. ՊՆ-ն՝ Սյունիքի սահմանին իրավիճակի մասին
Այս պանին Ադրբեջանցիները դեռևս Սյունիքի Սև լճի հատվածում են և չեն հեռացել: Նրանք սպասում են վերադասի հրահանգին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հայկական կողմը «հստակ և կոշտ» պահանջ է դրել ադրբեջանցիների առաջ:
ՊՆ-ի մամուլի ծառայությունից հիշեցրել են երեկ մինչև ուշ գիշեր ադրբեջանական կողմի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին: «Մեր դիրքորոշումն ադրբեջանական կողմին ներկայացվել է շատ հստակ և կոշտ։ Ասվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր նրանց թողնել։ Տարածքները մերն են, և դա չի քննարկվում», - հայտնել են պաշտպանության նախարարությունից:
Նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջև։
Մայիսի 13-ի երեկոյան հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային դեպքերի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ–ին։