20.11.2024
Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումներով
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Հեռագրում ասված է.


«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,


խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:


Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտյան վարժարանի նախկին սանը կրակ է բացել Կազանի թիվ 175 վարժարանում։ Զոհվել է ուսուցիչ և 8  երեխա, եւս մի քանի մարդ տուժել է: Հանցագործը ձերբակալվել է։