20.11.2024
Նշանակվել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարաժին:


Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:


Մարգ Մարդիսալու-Կահարաժը եւս կարեւորել է համագործակցության խորացումը` գնահատելով բարեկամական խմբերի` համատեղ աշխատելու պատրաստակամությունը:


Դեսպանը վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունը` աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում:


Նրա խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերը:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին: