20.11.2024
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը
prev Նախորդ նորություն

Քաղաքապետը խուսափեց պատասխանից. ինչո՞ւ Արաբկիր վարչական շրջանը ղեկավար չունի

Տևական ժամանակ է, ինչ Արաբկիր վարչական շրջանը չունի ղեկավար և տեղակալներ։ Վ.շ ղեկավարի պաշտոնակատար ունի ընդամենը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Երեկ Երևանի ավագանու նիստին նա հարցրել է, թե ինչո՞ւ նշանակումներ չեն արվում։ Քաղաքապետը խուսափեց պատասխանից։

"Նաև առաջարկեցի օպտիմալացնել մյուս թաղապետերին ու տեղեկալներին, քանի որ, ինչպես տեսնում ենք, նրանց բացակայությունից վարչական շրջանը չի տուժում։

Ի դեպ ահռելի տնտեսում կլինի` հաշվի առնելով, որ բացի աշխատավարձից, պարգևավճարից, քարտուղարուհուց, ծախս է արվում նաև ծառայողական մեքենաների, բենզին/գազի համար։

Իրականում լացելու է, թե որքան են թուլացրել, լիազորությունների ոլորտները փոքրացրել, որ եղած֊չեղած` նույն հաշիվն է",- գրել է Աբգարյանը։