20.11.2024
Քաղաքապետը խուսափեց պատասխանից. ինչո՞ւ Արաբկիր վարչական շրջանը ղեկավար չունի
prev Նախորդ նորություն

Ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով․ Սպասվում է ձյուն

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակը։


Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը հնարավոր է, 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +12․․․+14 աստիճան, առաջիկա երեք օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ կիրակի կցրտի մինչև +8…+10 աստիճան։


Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 24-ին ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։