Հունաստան-ՀՀ բարեկամության խմբի նախագահը կողմ է շարունակելու համագործակցությունը
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, կառավարող "Նոր ժողովրդավարություն" խմբակցության քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին:
ՀՀ դեսպանը խորհրդարանականին է ներկայացրել ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերությունների վերջին շրջանի զարգացումները՝ նշելով, որ տարին չափազանց ակտիվ է եղել գործադրի մակարդակով շփումների առումով: Նշել է, որ առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք այցեր և հանդիպումներ:
Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական շփումներն ակտիվացնելու կարևորությունը: Պրն. Կալաֆատիսն, իր հեթին ևս, հետաքրքրություն է հայտնել փոխադարձ այցերի կազմակերպման հարցում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին զրուցակիցներն ընծաներ են փոխանակել: