20.11.2024
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. նախագահ
prev Նախորդ նորություն

«Տոկատ» տեսահոլովակը. հարգանքի տուրք Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը

Պարարվեստի լուսավոր կողմերը բացահակտող խորեոգրաֆ Ասատուր Քալաշյանը, ով իր հոգու խորքում վաղուց խմորել էր Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ի բեմադրությունը, փնտրում էր արվեստի գաղափարակից՝ այն իրականացնելու: Նրա որոնումները առաջնորդեցին դեպի դաշնակահար Հայկ Մելիքյան՝ մի արվեստագետի, որի մատների ներքո երաժշտությունը վերածվում է մոգական հնչյունների։ Մելիքյանի վիրտուոզ կատարումը, ինչպես արվեստի փայլող մունետիկ, դարձավ Քալաշյանի ստեղծագործական տեսլականի հիմքը։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, որտեղ ժամանակը կանգ է առնում, և իրականությունն ու երազանքը միահյուսվում են, այս երկու արվեստագետների համագործակցությունը ծնեց մի ստեղծագործություն, որի առանցնքերից մեկը դարձավ անզուգական պարուհի Աննա Քալաշյանը՝ նման մոլորակի վրա ընկած երկնաքարի՝ իր անսպասելիությամբ և գեղեցկությամբ։ Եվ ահա նրանց համատեղ աշխատանքը՝ միավորելով երաժշտության և պարի տարրերը՝ ստեղծեցին մի ամբողջականություն, որտեղ 2 արվեստագետներ՝ դաշնակահար և պարուհի , ներկայանում են արվեստի իրենց ոլորտի պատասխանատվությամբ, իրենց կոնկրետ արվեստի տոկատ-ը լինելով:


Այս բեմադրությունը, ինչպես Բոդլերի «Չարի ծաղիկները», բացահայտում են մարդկային հոգու խորքերը՝ ներկայացնելով այն գեղեցկությունը, որը թաքնված է մթության մեջ։ Քալաշյանի և Մելիքյանի համագործակցությունը, ինչպես երկու հակադիր ուժերի միավորում, ստեղծում են մի ստեղծագործություն, որը արտացոլում է արվեստի էությունը՝ իր բոլոր հակասություններով:


Օպերատոր Արթուր Օրդոյանի պրոֆեսիոնալ մոտեցմամբ յուրաքանչյուր շարժում և հնչյուն փոխանցվում են դիտողին՝ ստեղծելով անմոռանալի տպավորություններ։ Մոնտաժի վարպետ Աքսել Թահմասյանի շնորհիվ էլ տեսահոլովակը ձեռք է բերում հոսունություն և ռիթմ, որը համահունչ է երաժշտության և պարի դինամիկային։ Հատկանշական է պրոդյուսեր Ալեքսանդր Պլատոյի հետևողական ու քննադատական աշխատքնը, որի արդյունքում պռոեկտը մի ուրիշ թափ ու բարձրություն է հավաքել: Սևակ Սողոմոնյանի իրականացրած դիզայնական աշխատանքը ամբողջացրել է տեսահոլովակի վիզուալ կոնցեպտը, մարդամոտ ու դուրեկան դարձրել տեսահոլովակը դեռ չդիտած հանդիսականի համար:

Այս նախագծի իրականացման համար հատուկ շնորհակալության է արժանի օպերային թատրոնի ողջ անձնակազմը՝ ի դեմս տնօրեն Կարեն Դուրգարյանի, ում աջակցությունը և նվիրվածությունը առանցքային դեր են խաղացել այս արվեստի գործի ստեղծման համար։


«Տոկատ» տեսահոլովակը ոչ միայն հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը, այլև նոր շունչ է հաղորդում դասական երաժշտությանը՝ ներկայացնելով այն ժամանակակից և վիզուալ արտահայտչական ձևով։


Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին Ա. Խաչատրյան հաերգասրահի ճեմասրահում է տեղի ունենալու Հայկ Մելիքյան, Աննա Քալաշյան «Տոկատ» տեսահոլովակի պրեմիերան: Նկարահանման պրոցեսը եղել է ամիսներ առաջ, ուստի և՛ արտիստները և՛ արվեստասերները անհամբերությամբ են սպասելու այս իրադարձությանը: