20.11.2024
Վիետնամն առանձնահատուկ երկիր է Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը:


Շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ, նախագահը նրան մաղթել է պաշտոնավարման արդյունավետ շրջան և հույս հատնել, որ վերջինիս գործունեությունն առավելագույնս կնպաստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի հարստացմանը:


«Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության, մշակույթի կրթության և այլ ոլորտներում, որը համատեղ ջանքերով հնարավոր է կյանքի կոչել»,- նշել է նախագահը:


Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր կարևոր առաքելությունն է ամրապնդել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը:


Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել են տարբեր ձևաչափերով միջկառավարական, խորհրդարանական փոխգործակցության հետագա առաջմղման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությունը:


Կողմերը դրականորեն արձանագրել են նաև երկու երկրների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում արդյունավետ համագործակցությունը:


Հանդիպման ընթացքում կարևորվել են տնտեսության, գյուղատնտեսության, բիզնեսի, տիեզերական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը միտված քայլերը: