24.11.2024
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընտրվելու դեպքում կոալիցիա չի կազմի Փաշինյանի հետ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հանդեպ թշնամանքը պետք է կառավարվի. Փաշինյան

Թուրքը մեր թշնամի՞ն է, թե թշնամին չէ որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում. դա պատմական իրողությունն է։ Բայց մենք ուրիշ բան ենք ասում՝ այդ թշնամանքը պետք է կառավարվի։ Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստում ելույթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:


"Եվ մենք հստակ գնալու ենք այդ ճանապարհով։ Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքը անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի"- ասաց նա։


Վարչապետի պաշտոնակատարը վստահ է, որ թշնամանքը պետք է կառավարվի. "Ես երեկ Գեղարքունիքի գյուղերում խոսել եմ և ստացել եմ մարդկանց արձագանքը, որ, այո, այդ թշնամանքը պետք է կառավարվի",- ասաց նա։


Փաշինյանը նաև նշեց, որ եթե ՀՀ կառավարությունը չուզենար, ապա ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի չէր ունենա.


"Բացեք համացանցից արտահոսած տեղեկություն, թե հիմա մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ոնց էին ժամանակին ԱՄՆ իշխանություններին համոզում ու ասում, թե մի ընդունեք ցեղասպանությունը։ Հիմա մեզ եկել մեղադրում են թրքասեր լինելու մեջ",-հավելեց նա։