5.04.2026
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան
prev Նախորդ նորություն

Միացյալ Նահանգները պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին. Ադամ Շիֆ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաքվում 19 հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանությանն ու ներկայում Բաքվի բանտերում գտնվող մյուս գերիների հալածանքներին և կտտանքներին:


«Մինչ մենք աշխատում ենք ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները: Հարիկավոր է դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:


Սրտի ցավ եմ ապրում 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ լինելու նրանց կողքին՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության հասնելու համար»,-գրել է կոնգրեսկանը:


Նա հավելել է, որ նշվածները Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտման փաստերեն, որն անպատասխան չպետք է թողնի ԱՄՆ-ը:



 


 

Ինչ պայմանով է ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար