23.11.2024
Ադրբեջանի նախագահի ելույթները և ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի:


Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:


Նշվում է, որ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի քաղաքական ղեկավարության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով, շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:


«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», - ասել է Զախարովան: