20.04.2025
Արման Թաթոյանը բարձրաստիճան հանդիպմանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը
prev Նախորդ նորություն

Խնդրել եմ բրիտանական պառլամենտում լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի հարցը․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին խնդրել է բրիտանական պառլամենտում լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:


«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել եմ բրիտանական պառլամենտում, ինչպես նաև կառավարության առջև, լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը և ջանքեր գործադրել, որպեսզի Մեծ Բրիտանիան նույնպես ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա’ մեր եղբայրներին օր առաջ ետ վերադարձնելու հարցով։


Բարոնուհի Քոքսը խոստացավ իրենից կախված ամեն բան անել՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները բարձրաձայնելու և հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար», - ասված է Մարուքյանի գրառման մեջ:



 


 

Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանցիները հետ են գնացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար