24.11.2024
Խնդրել եմ բրիտանական պառլամենտում լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի հարցը․ Մարուքյան
prev Նախորդ նորություն

Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանցիները հետ են գնացել

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր: Այս մասին ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:


Բախշյանը հաստատեց, որ ադրբեջանցիները մոտ 400 մ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ են եկել, սակայն ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի միջամտությամբ, Պաշտպանության բանակի և խաղաղապահների բանակցությունների արդյունքում կրկին վերադարձել են ելման դիրքեր:


Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես հաստատեց, որ համապատասխան աշխատանք է տարվել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են գնացել: