24.11.2024
Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանցիները հետ են գնացել
prev Նախորդ նորություն

Արևմուտքը հակազդում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին. Շոյգու

Արեւմուտքն ակտիվորեն հակազդում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պարագծով կոնֆլիկտային ներուժ է կուտակվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ այսօր ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների նիստում», - լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:


Նրա խոսքով՝ Շոյգուն Դուշանբեում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է, որ «Հավաքական անվտանգության տարածաշրջաններում զգալիորեն ընդլայնվել է մեր պետություններին ուղղված մարտահրավերների եւ սպառնալիքների սպեկտրը: ՀԱՊԿ սահմանների պարագծով կոնֆլիկտային ներուժ է կուտակվում»։


«Ընդ որում, դա տեղի է ունենում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին Արեւմուտքի ակտիվ հակազդեցության եւ տարածաշրջանի երկրներին իրենց շահերի ոլորտում ներգրավելու ֆոնին», - մեջբերել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի Ֆոմինը:


Նրա խոսքով՝ Շոյգուն խորհրդակցության ժամանակ նշել է, որ մեր պետությունների միջև սեպ խրելու, ներքին գործերին միջամտելու եւ «գունավոր» հեղափոխություններ հրահրելու մշտական փորձեր են նկատվում: Ընդ որում, համառորեն պատրվակով ՀԱՊԿ անդամներին տարբեր ծրագրեր ու համաձայնագրեր են պարտադրվում։


«Նման նախագծերը, ասել է պաշտպանության նախարարը, դժվար թե կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման վրա։ Նրանք, որպես կանոն, ունեն թաքնված նպատակներ», - ընդգծել է Ֆոմինը։