24.11.2024
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» հարցով դիմել է Գուտերեշին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը՝ Ռինդի բնակիչներին. «Ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել»

Վայց ձորի մարզի Ռինդ համայնքում բանկիչների հետ այսօր տեղի ուենցած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիներն առաջիկան արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց քվեարկությամբ կարող են դատել նրանց, ում իշխանությունները չեն դատել:


«Առաջիկայում Հայաստանում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել», - ասել է Փաշինյանն ու հավելել, որ Դա էլ է դատ: «Ում ձեր կարծիքով մենք պետք է դատեինք ու չենք կարողացել դատել, 2021 թվականի հունիսի 20-ին ձեզանից յուրաքանչյուրը կարող է դատել», - ասել է նա:


Նրա խոսքով, ընտրողներն իշխանությանը կարող է դատել, սակայն համոզված է՝ մյուսներին էլ հայ ժողովուրդը արդար կդատի: «Մենք խորհրդարանական ընտրություններին գնում ենք 2 պատճառով, քանի որ նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը, մեզ ասում էին` դուք կառչած եք իշխանությունից, բայց մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը եւ իրավունք չունենք առաջին պատահածին տալ իշխանությունը: Մենք արտահերթ խորհրդարանական ընտրութուններ անցկացնում ենք մի նպատակով` ձեզանից ստացած իշխանությունը ձեզ հանձնելու համար, դուք կորոշեք` հետո ում կպատվիրակեք այդ իշխանությունը», - ասաց նա:


Փաշինյանն ասաց, որ ապրիլի վերջին հրաժարական է տալու, դրանից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու: «Ըստ այդմ խորհրդարանը համարվելու է լուծարված, տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ», - ասաց նա ու ընդգծեց, որ այդ ընթացքում մյուս ուժերը թեկնածու չեն առաջադրելու:


«Հիմա շատ են խոսում, որ այդ ընթացքում իշխանափոխություն կանեն, չեն կարող: Եթե նման փորձ արվի, խորհրդարանական մեծամասնությունն ինձ վարչապետ կընտրի ու թեման կփակվի», - եզրափակեց նա: