14.12.2024
Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման արարողությունը
prev Նախորդ նորություն

Ռուս զինծառայողները բուժօգնություն են ցուցաբերել ԼՂ դժվարամատչելի շրջանների բնակիչներին

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Լեռնային տեղանքում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սարդարաշեն բնակավայրում մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաների կողմից տեղակայվել է դաշտային կետ՝ բնակավայրի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:


«Այսօր մենք օգնություն ենք ցուցաբերում Սարդարաշեն լեռնային բնակավայրի բնակիչներին՝ մարդասիրական-բժշկական ռեյդի ձևաչափով։ Այս առաքելությունն անսովոր է. մենք այստեղ բերել ենք բժիշկներ»,-հայտնել է խաղաղապահ գործունեության գծով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը։


«Նրանց թվում են թերապեւտ, վիրաբույժ, ակնաբույժ։ Ամենագլխավորն այն է, որ մենք այստեղ բերել ենք դաշտային ատամնաբուժական սարք եւ կփորձենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր դիմողներին», - հավելել է նա։


Բնակչության ընդունելության ընթացքում, որն անցկացվել է պնեւմատիկ ընդլայնված բժշկական մոդուլի հիման վրա, հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժիշկների կողմից որակյալ բուժօգնություն է ցուցաբերվել գյուղի ավելի քան 50 բնակիչների:


Բացի այդ, մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողների կողմից կազմակերպվել է մոտ 1500 կգ մարդասիրական օգնության փոխանցում, որը Լեռնային Ղարաբաղ է փոխանցվել ռուսական հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների կողմից: Բազմազավակ ընտանիքներին, հարկադիր վերաբնակներին և փախստականներին ռուս խաղաղապահների կողմից հանձնվել են մթերային հավաքածուներ, բժշկական պատրաստուկներ և առաջին անհրաժեշտության պարագաներ:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին ժամը 00:00-ից Մոսկվայի ժամանակով հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: