Վրաստանը 500 մլն դոլարի եվրաբոնդեր է տեղաբաշխել
Վրաստանը ավարտել է 500 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդերի թողարկումը։ Այս մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Լաշա Խուցիշվիլին։
Եվրապարտատոմսերը Վրաստանը տեղաբաշխել է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ 2011 թվականի մարտին թողարկված բոնդերի վերաֆինանսավորման համար:
«Այս պահին Ֆինանսների նախարարությունը հաջողությամբ ավարտել է 500 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդերի թողարկումը։ Տոկոսադրույքը (coupon rate) կազմել է 2,75%», - գրել է Խուցիշվիլին։
Տեղաբաշխման նախապատրաստական փուլն իրականացվել է JP Morgan, Goldman Sachs, ICBC Standard, TBC Capital եւ Galt & Taggart ներդրումային բանկերի հետ համատեղ ՝ Backer & McKenzie եւ BLC իրավաբանական խորհրդատուների եւ Citi ֆիսկալ գործակալի օգնությամբ:
2011 թվականին Վրաստանը Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղաբաշխել է եվրոպարտատոմսեր՝ 10 տարի մարման ժամկետով 500 մլն դոլարի չափով, հիմնական պարտքի մարման ժամկետը՝ 2021 թվականի ապրիլը:
Գոյություն ունեցող եվրապարտատոմսերի մայր գումարը մարելու և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար անհրաժեշտ է դարձել նոր եվրապարտատոմսերի թողարկում։