24.11.2024
ԱԳՆ-ն մեկնաբանել է Ալիևի՝ ՀՀ հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Դա պետք է նաև ՌԴ-ին. Մատվիենկոն կոչ է արել պահպանել փխրուն խաղաղությունը Ղարաբաղում

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել կտրուկ հայտարարություններ չանել, այլ ջանքերն ուղղել հաստատված փխրուն խաղաղության աջակցությանը՝ շարժվելով դեպի իրավիճակի վերջնական կարգավորում:


«Այժմ գլխավորն այն է, որ ձեռնպահ մնանք որեւէ կտրուկ հայտարարություններից, աջակցենք փխրուն, բայց, այնուամենայնիվ, խաղաղությանը, որը ստեղծվել է, եւ շարժվենք դեպի վերջնական կարգավորում եւ տարածաշրջանում լարվածության վերացում»,-ասել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:


Նա ընդգծել է, որ «դա պետք է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, դա պետք է Ռուսաստանին, դա պետք է բոլոր տարածաշրջանային պետություններին»:


Դաշնության խորհրդի նախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների կարեւոր դերի վրա: «Մեր խաղաղապահները ոչ միայն կատարում են իրենց առաքելությունը, այլեւ աջակցություն են ցուցաբերում, ապահովում են երկու կողմերից փախստականների վերադարձի անվտանգությունը, աջակցություն են ցուցաբերում ենթակառուցվածքների, ավերված տների վերականգնմանը, արձագանքում են բոլոր խնդրանքներին», — նշել է Մատվիենկոն:


Գլխավորը, ընդգծել է նա, որ հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը և երկխոսությունն ուղղորդել խաղաղ քաղաքական հուն։ «Հիմա շատ կարևոր է շարունակել նույն երկխոսությունը, որպեսզի քայլ առ քայլ հանենք մնացած սուր հարցերը։ Անշուշտ, դրանք տեղի են ունենում», - հավելել է Ռեգիոնների պալատի խոսնակը։


Մատվիենկոն հիշեցրել է, որ օրակարգում գերիների փոխանակման հարցն է: «Ռուսաստանն ի սկզբանե «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու դիրքորոշում է ունեցել։ Գործընթացը գնում. եթե չեմ սխալվում, 50-ից ավելի հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք», - ասաց ֆեդերացիայի խորհրդի նախագահը։