20.04.2025
Հունվարի 2-ից՝ աշխատանքի. կառավարությունը սահմանափակեց ամանորյա հանգստյան օրերի թիվը
prev Նախորդ նորություն

Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները

Կոտայքի Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։


Աղբավայրը կառուցվում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում, այն առաջինն է։


«Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, այդ թվում՝ հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով»,- ասվում է հայտարարության մեջ։


ՏԿԵ-ից հայտնում են, որ Կոտայքի Ակունք և Գեղարքունիքի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։


Ծրագրի ընդհանուր բյուջեն €11 մլն է, որից €5.5 մլն-ը վարկային միջոց է, €5․5 մլն-ը` դրամաշնորհ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

Սամվել Բաբայանը 100 մլն դրամի գույքային վնաս է հասցրել Արցախի՞ն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար