20.04.2025
Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը 100 մլն դրամի գույքային վնաս է հասցրել Արցախի՞ն

Արցախի անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։


Արցախի դատախազությունից տեղեկացնում են, որ նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ին Սամվել Բաբայանն ազատվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:


 

Արցախին 2020 թ-ին տրամադրվել է դրամական աջակցություն՝ 6 մլդ դրամի չափով. փոխվարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար