8.06.2025
Շիրակում ռազմագերիների ծնողներն արգելափակել են վարչակազմի շենքի մուտքերը
prev Նախորդ նորություն

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ Հայաստանում չեն լինի

Խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ սկսել է քննարկել Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը: Փոփոխություններով նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարաններ։


Ինչպես պատգամավորներին տեղեկացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, վիճակագրական տվյալների ուսումնասիրության հիման վրա որոշում է ընդունվել օրինագծից հանել հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների ստեղծման վերաբերյալ դրույթները։


Կոռուպցիայի վերաբերյալ գործերի վերանայումը կիրականացվի քրեական գործերով եւ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանների կողմից՝ կախված հարցի էությունից: Հակակոռուպցիոն դատարանների դատավորների թիվը կրճատվել է մինչեւ 15, տեղեկացրել է նախարարը:


 

Դիլիջանի միջազգային դպրոցին մաքսային արտոնություններ չեն տրամադրվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին