Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Տեսաուղերձում նա, մասնավորապես, ասել է.
«Ժամանակն է ասել ճշմարտությունը: Ժամանակն է հիշել պատմության ողբերգությունները, որպեսզի չկրկնենք դրանք: Ժամանակն է, որ մենք բոլորս՝ իմ բարեկամ նախագահ Բայդենը, Լոս Անջելեսի ղեկավարները, Միացյալ Նահանգները և ողջ աշխարհը բարձրացնեն իրենց ձայնը և ասեն՝ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը:
Մենք ոգեկոչում ենք դաժանորեն սպանված ավելի քան 1.5 մլն հայերի հիշատակն ու հայտարարում, որ մշտապես կանգնելու ենք հայ ժողովրդի արդարության և անվտանգության կողքին: Պետք է հիշենք անցյալի իրականություն՝ հանուն ավելի լավ ապագայի»,- ասել է նա:
Գարսեթին նաև կոչ է արել բոլորին միանալ Change.org-ում սկսված «Այո, դա Ցեղասպանություն էր» արշավին, որն արդեն ստորագրել է վելի քան 20 հազար մարդ: