3.05.2025
Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք

Ապրիլի 9-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5050 քաղաքացու հետազոտություն, որից 655-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2539 դեպք: Կատարվել է 22 498 թեստավորում:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 

Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը քննարկել են ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների խնդիրները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով