23.11.2024
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ
prev Նախորդ նորություն

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Հայ ծանրորդները հիանալի են սկսել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Գասպարյանը, որը երկամարտում գրանցել է 390 կգ արդյունք։ Նույն քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևում են հայ ծանրորդների ելույթներին։ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մեդալակիրներին՝ ընդգծելով, որ հաղթանակաները ոչ միայն մարզիկների և նրանց մարզիչների անհատական հաջողությունն են, այլև ոգևորում են հայ ժողովրդին՝ մեծացնելով սեփական ուժերի նկատմամբ վստահությունը:

Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ)։