Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռը չեն տվել Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ աթոռը չի տվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին Անկարայում կայացել է Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լյայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, որ ԵՀ-ի ղեկավարին տեղ չեն տվել նիստերի դահլիճում, քանի որ աթոռներն ընդամենը երկուսն են եղել, որոնցից մեկը զբաղեցրել է Միշելը:
Ինչպես գրում է The Washington Post-ը, արդյունքում ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել բազմոցին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական արարողակարգով ավելի ցածր աստիճան է զբաղեցնում։ Բացի այդ, ընդունված նորմերի համաձայն, նման բանակցությունների ժամանակ այդ տեղը սովորաբար վերապահում են թարգմանիչներին եւ հանդիպման մյուս մասնակիցներին, նշում է հրատարակությունը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Սոֆի ին’տ Վելդը կարծում է, որ տեղի ունեցածը պատահականություն չէր: «Դա միտումնավոր էր... ինչու @eucopresident-ը ոչինչ չձեռնարկեց»,- գրել է նա Twitter-ում՝ նշելով Շառլ Միշելի օգտահաշիվը։
Եվրոպացի պաշտոնյաների եւ Էրդողանի բանակցություններում քննարկվել է տնտեսական համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ փախստականների հարցերը: